Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում․ ՊՆ

24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում․ ՊՆ
463
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 10:48

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։