«Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»․ Պեսկով

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին։
«Իսկապես, (հայ-ադրբեջանական) սահմանին ռազմական գործողությունների վերսկսումն այն է, որը երեկ լուրջ մտահոգության տեղիք է տվել, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հակամարտող կողմերին զսպվածության բերել»,- ասել է նա։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուսական կողմը կշարունակի դա անել: «Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների (այս) իրականացումն է»,- ընդգծել է Պեսկովը։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55