Եվրոխորհրդարանի պատգամավորները դատապարտել են ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոխորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից՝ ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ:
Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:
Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը:
Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55