Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱԳ նախարարը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր․ ԱԳՆ

ԱԳ նախարարը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր․ ԱԳՆ
407
Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 21:30

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է․ «Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին:
Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020թ.-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր»: