Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն:
Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ:
Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև:
Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։
Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:
Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
182Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
24512.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
24312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
24112.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
19512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
28111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
59711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
57311.11.2026, 18:55