Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան ընկերությունը
![]() 947 Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 12:30 Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանն այսօր հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: «Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը: |

Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
34800:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
37028.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
31728.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
45827.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
36127.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
31627.03.2026, 13:30
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը
45427.03.2026, 00:06
Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
51025.03.2026, 16:36
