Ինչո՞ւ 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան. «Հրապարակ»
![]() 228 Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ ևԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։ Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ 2 հազար սաղավարտ։ Գնել են, բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերը պատրաստել, բեռնափոխադրման հետ կապված ծախսերը հոգացել։ Բեռի նկատմամբ ավելորդ հետաքրքրությունից խուսափելու նպատակով, ձեռներեց հայերը սաղավարտները ձևակերպել են որպես շինարարության համար անհրաժեշտ պաշտպանիչ գլխարկներ։ Սակայն վերջին պահին այդ երկրի ազգային անվտանգության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են մաքսային պահեստ, առգրավել բեռը և բերման ենթարկել այնտեղ գտնվող հայերին։ Հետապնդումները՝ նույն խստությամբ, շարունակվել են նաև հաջորդ օրը։ Այնպես, որ գործարքին առնչված մեր հայրենակիցները զարտուղի ճանապարհներով, մի կերպ ճողոպրել են «եղբայրական» այդ երկրից, որպեսզի չհայտնվեն բանտում։ Ի դեպ, այսօր էլ այդ երկրի բանտերում կան հայազգիներ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Որևիցե հայ իրավունք չունի ո՛չ մոռանալու, ո՛չ ուրանալու». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
713:24
«Ո՞վ է ասել՝ Փաշինյա՞նը, Հայաստանի մեծագույն լուզե՞րը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
2013:12
«Նույնիսկ այս ողբերգական օրն է օգտագործում՝ թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար»․ Նաիրի Հոխիկյան
2313:00
«Գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով ու մանիպուլյացիայով»․ Ռուբեն Մելիքյան
3412:54
«Կգա մի օր, երբ ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)
4112:06
«Ինչո՞ւ եք խուսափում հարցերից, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Փաշինյանի արշավանքներին». լրագրողները՝ Վեհափառին (տեսանյութ)
6211:06
Սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ անմար կրակի մոտ (տեսանյութ)
7511:00
«Էսօր մարդիկ ուզում են նորից տանել, մտցնել Ռուսաստանի կազմ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6710:54
