«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում

ԱԺ հանձնաժողովում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հետաքրքրվեց նախարար Արարատ Միրզոյանից, թե արդյոք նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն։
«Եթե դուք կարդացած լինեիք փաստաթուղթը, այնտեղ գրված է, որ կարող են լինել համաձայնագրից բխող օրենսդրական փոփոխություններ։ Ավելին, այդ փոփոխությունների նախագիծը հրապարակված է և դուք, որպես ԱԺ պատգամավոր, կարող էիք նայել և տեսնել՝ սրտներովդ ա, թե չէ, արդյոք ՀՀ համար վտանգավոր և մտահոգիչ փոփոխություններ են դրանք, թե տեխնիկական են»,- պատասխանեց Միրզոյանը։
«Ձեր կառավարության՝ մեր երկրի գլխին բերած աղետալի եռապատերազմից, Արցախի հայաթափումից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել, մեկ էլ կարող է լինել, եթե այդ նույնը, Աստված մի արասցե, բերեք ՀՀ գլխին»,- արձագանքեց Մարիաննա Ղահրամանյանը։
«Մեր առաջին շփումն է, շատ բարեկամական եմ տրամադրված, սակայն մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական, դա ձեր մոտ շատ վատ է ստացվում»,- ասաց Միրզոյանը:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42