«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լինում է այնպես, որ պետության պաշտոնական քաղաքականությունը միտված է ազգի տղամարդկանց հոգեբանորեն կրտելուն՝ նրանց հնազանդ, խելոք (ոչ խելացի իմաստով) ու հեզ դարձնելուն, պաշտպանի ու ռազմիկի բնազդը ոչնչացնելուն։ Այդպիսի հասարակություններում առանց տղամարդ պաշտպանի մնացած կանանց մի մասը ստանձնում են տղամարդու դերը՝ որձանում։ Օրինակ՝ սլավոնական որոշ ժողովուրդների մոտ տղամարդկանց բացակայության դեպքում (օրինակ՝ բոլորը պատերազմ են գնացել) կինը կարող էր ոտքերի արանքում մի զույգ եփած հավկիթ կապել, տղամարդու տաբատ հագնել ու գնալ արտը վարելու։ Քանի որ կանանց կողմից այդ աշխատանքը կատարելը խստագույն արգելքի տակ էր, այդպես՝ կեղծ տղամարդու փոխակերպվելով, փորձում էին խաբել հերկվող հողին ու պահպանել դրա բերրիությունը։ Հայկական ավանդույթը կնոջ նման փոխակերպում չի նախատեսել նախկինում։ Բացակա տղամարու փոխարեն գործն անում էր տղամարդ հարազատներից մեկը, կամ էլ, եթե այդպիսին չկար՝ համայնքն էր դրա հոգսը քաշում։ Կարծես թե այժմ Հայաստանում եղած ավանդույթը չի աշխատում այլևս, ու եկել է կանանց որձանալու ժամանակը՝ հանուն ինքնապահպանման»:

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
3323:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
6821:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
13920:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9919:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10418:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9218:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
15618:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9618:18