«Եթե իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը, Արցախի իրավական կորուստը և մեծ պատերազմն անխուսափելի են». Արման Աբովյան
![]() 523 Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 19:18 Նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Հաշվի առնելով իշխանությունների վերջին հայտարարությունները և մշուշոտ «намёк»-ները Արցախի հարցի կարգավորման գործընթացի իրենց տեսլականի վերաբերյալ, կարելի է բավականին վստահ ենթադրել (սակայն, ինչո՞ւ ենթադրել), որ արդեն սկսել է հասարակական կարծիքի ձևավորման փուլը, առ այն, որ փորձ է արվելու Արցախի հիմնախնդիրը միջազգային օրակարգից տեղափոխել Ադրբեջանի «ներքին խնդիրների» իրավական տիրույթ։ Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունները պատրաստվում են հրաժարվել Արցախի Հանրապետության լիարժեք անկախության հասնելու քաղաքականությունից և փաստացի տեղափոխելու են արցախյան հիմնախնդիրն Ադրբեջանի իրավական տիրույթ, ինչը նշանակելու է, որ Արցախի Հանրապետությունն ուղղակի վերանալու է, որպես հայկական քաղաքական գործոն։ Սա նաև լրջագույն հարված կլիկի ռուս խաղաղապահական առաքելության համար, քանզի այն ապագայում հիմք կդնի, որ Բաքուն օրերից մի օր պարզապես հրաժարվի Ռուսաստանի խաղաղապահներից, մատնանշելով, որ Հայաստանն ընդունում է Արցախի խնդիրը որպես Ադրբեջանի ներքին խնդիր, հետևաբար հայերն այլևս վտանգ չեն տեսնում և խաղաղապահների կարիք չկա։ Բայց դա կլինի հետո, իսկ հիմա իշխանավորները տարբեր՝ իբր «խորամանկ» մեսիջներ են ուղղարկում հասարակություն, որ կամաց-կամաց հող նախապարտաստեն այդ քայլի համար։ Իհարկե, ոչ ոք իշխանությունից չի գժվել, որ հենց հիմա ուղղակի հայտարարի, որ նախապատրաստվում են Արցախը դե յուրե հանձնել Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ այսպես... եկեք պարզապես միասին հասկականք, թե ի՞նչ են ասում իշխանությունները։ 1. Իշխանական պատգամավորների մակարդակով արդեն միտք է շահարկվում, որ, օրինակ, թեզը՝ «Առանց Արցախի չկա Հայաստան» վտանգավոր է։ 2. Հետևողական պտտացնում են մի գաղափար, որ ամենակարևորը դա «արցախցիների ֆիզիկական անվտագությունն է», դրա հետ մեկտեղ ոչ մի կերպ չեն հստակեցնում, թե ինչո՞ւ անվտանգության թեզին զուգահեռ չի խոսվում Արցախի անվտանգային համակարգի գոյատևման քաղաքական կառուցվածքի մասին։ 3. Խոսվում է, ավելի ճիշտ մանիպուլացվում է մի թեզ, որ այո՛, ազգերի ինքնորոշման խնդիրը լինելու է բանակցային սեղանին, սակայն ոչ մի կերպ չեն հնչեցնում, որ Արցախի դեպքում անվտանգության երաշխավորելու մասով կարելի է խոսել միայն ինքնորոշման բարձրագույն ձևաչափի, անվերապահ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ներքո։ Պարզապես, որ հասկանալի լինի, ապա, օրինակ, Արցախի համար՝ «մշակույթային ինքնորոշումը» Ադրբեջանի կազմում նույն կերպ «ազգերի ինքնորշման» մոդելներից մեկն է։ 4. Բազմաթիվ անգամներ դաշտ է նետվում մի աբսուրդային և շինծու թեզ՝ իբր Հայաստանը շատ վաղուց ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս աբսուրդն այնքան անհեթեթ է և սուտ, որ պարզապես ապշում ես, թե որքա՞ն կարելի է չհարգել սեփական ժողովրդին, որ փորձեն այսպես պրիմիտիվ ձևաչափով «тупо» խաբել։ Ես ենթադրում եմ, որ սրանք հղում կանեն, օրինակ, ՄԱԿ-ի կամ ԱՊՀ-ի մեր և ադրբեջանցիների համատեղ անդամակցության փաստի վրա, սակայն կրկնեմ, որ առայժմ բնության մեջ գոյություն չունի իրավական փաստաթուղթ, որը կարելի է ուղիղ դիտարկել, որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման ապացույց։ Ճիշտ է մեզ կրկին փորձելու են մի կողմից խաբել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու պարագայում դա չի ազդի Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա, մյուս կողմից վախեցնելու են, որ եթե չընդունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նա իր հերթին չի ընդունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կսկսի պատերազմ և Ադրբեջանը կզավթի մեր տարածքները։ Այն ինչ, իրողությունը հետևյալն է՝ ընդունեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (այսինքն՝ վերջնականապես գցեք Արցախը թուրքի երախը), թե՞ չընդունենք Ադրբեջանը միևնույն է կսկսի նոր պատերազմ մեր դեմ (քանզի Հայաստանի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի ռազմաքաղաքական դոկտրին), պարզապես այս պարագայում իսպառ կվերանա արցախյան գործոնը քաղաքական առումով։ Իհարկե, պատերազմը կարելի է կանխել, սակայն դա անհնահին է եթե իշխանությունները չփոխեն 180 աստիճան իրենց ադրբեջանահաճո և պարտվողական քաղաքականությունը, իսկ դա կարծում եմ՝ իրենց պարագայում անհնարին է։ Այնպես որ, համոզված եղեք՝ շուտով բոլոր վերը նշված գործընթացների ագրեսիվ տեղեկատվական պատրաստությունն ավելի ակնհայտ կդառնա բոլորի համար։ Հա, կրկնեմ բոլոր «Ապագա Կա»-ի երկրպագուներին, եթե իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը այնպես, ինչպես անում են դա հիմա, Արցախի իրավական կորուստը և մեծ պատերազմը Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»։ Աղբյուրը` Արման Աբովյան |
««Հայաստա՛ն» խմբակցություն, սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն». Հրանտ Մելիք-Շահնազարյան
14301:12«Արա՛, նախ դու ամուսնացի, հետո նոր քահանաներին ասա՝ իմ եղբայրներն են»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
13501:00«Համեմատելով «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ 2-րդ ցարին՝ կգանք շատ տխուր եզրահանգումների»․ Միհրան Հակոբյան
16900:42«Թիվ մեկ օրակարգը պետք է լինի ինքնիշխանության վերականգնումը, ոչ թե Վեհափառին անարգելը»․ Վարդան Ոսկանյան
198Երեկ, 23:54«Ես ուտող ուրացող քրդի շուն չեմ»․ Արմեն Մուրադյան
186Երեկ, 23:36«Իհարկե, Փաշինյանը բերելու է 300 հազար ադրբեջանցիներին․ իր ընտրազանգվածի կեսն է»․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
246Երեկ, 23:30«ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններն արագ կկարգավորվեն»․ Նաիրի Հոխիկյան
174Երեկ, 22:42«Վաղն ուզում են միջպետական ճանապարհները փակել, մեքենաների բեռնախցերն ստուգել»․ Սյուզի Բադոյան
227Երեկ, 22:24