ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, փողհար-թմբկահարների, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։
ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, բարիտոն սաքսոֆոն, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական փողային և հարվածային գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Լսումներն անցկացվելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.
ա. 2022թ. հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
բ. 2022թ. հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
գ. 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ երաժիշտ զորակոչիկների հետ,
դ. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2022թ. հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։
Մանրամասների համար կարող եք դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
163Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
23112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
22912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
22612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
27511.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
57711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
55511.11.2026, 18:55