«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել

«Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները: «2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, - թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Նույն հայտարարությամբ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, շտապ հավաք է հրավիրվել Երևանի Հանրապետության հրապարակում:
Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր:
26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ: Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են երեք պետությունների 09.11.2020թ. հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են, այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհվել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը: Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեությունը: Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականության 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրության պահպանմանը և չի կատարել պետության գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանության հիմնական գործառույթը:
Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացություն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:
Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահավաք:
Հանրահավաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգության հարցի նախապես լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:
Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝
1. Շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ.
2. Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.
3. Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:
Ազատագրական շարժման պատասխանատուներ՝
Նաիրի Հոխիկյան- հեռուստամեկնաբան
Արա Զոհրաբյան- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու
Վազգեն Պետրոսյան- թուրքագետ, քաղաքական մեկնաբան Վահագն Չախալյան- իրավապաշտպան
Անդրանիկ Մարգարյան- հանրային կառավարման մասնագետ
Գագիկ Հարությունյան- դերասան
Սևակ Հակոբյան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող
Հայկ Սահակյան- փաստաբան
և այլք»,- ասվում է հայտարարության մեջ:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
163Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
23112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
22912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
22612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
27511.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
57711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
55511.11.2026, 18:55