Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով որոշման հրապարակմանը ներկա գտնվելու համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը ՀՀ ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):
Այս մասին դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եղիշե Կիրակոսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ), ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կկատարվի Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո Կիրակոսյանը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:
Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
163Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
23112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
22912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
22612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
27511.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
57711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
55511.11.2026, 18:55