6 ընտրախախտում՝ Լոռու խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի մի քանի խոշորացված համայնքներում՝ անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից և վերաբերում են քվեարկության գործընթացին:
Մասնավորապես, ստացված հաղորդումներից և ահազանգերից՝
4-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,
1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
156Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
22412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
22312.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
22012.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18612.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
27211.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
56911.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
54811.11.2026, 18:55