Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեցից։
Քննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի Ֆրիտյոֆ Նանսեն փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն հասցեում բնակվող հորեղբոր որդու հետ, որից հետո հեռացել է:
Կարճ ժամանակ անց 41-ամյա տղամարդը իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: Տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից վերջիններիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքն իրականացնելու նպատակով կրակահերթ է արձակել, որոնցից երկուսը դիպել են հորեղբոր որդու տան պատին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
152Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
22112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
22112.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
21812.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
27111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
56411.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
54411.11.2026, 18:55