Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ահազանգ՝ ռումբի վերաբերյալ

Ահազանգ՝ ռումբի վերաբերյալ
637
Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 13:00

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։