«Գլխավոր դատախազի մասնակցությամբ հավաքույթը տեղի է ունեցել ոչ օգոստոսի 16-ին». խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանձին լրատվամիջոցներ ակտիվ տարածում եմ մի հրապարակում, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ հավաքույթը տեղի է ուենցել այս տարվա օգոստոսի 16-ին: Ֆեյք, ստահոդ, իրականության հետ որևէ աղերս չունեցող «տեղեկություն» է:
Գլխավոր դատախազի մասնակցությամբ նեղ շրջապատով այդ հավաքույթը, որի մի հատվածի տեսանյութը հայտվել է համացանցում, տեղի է ունեցել ոչ թե օգաստոսի 16-ին՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների և զոհեր ունենալու օրը, այլ հոկտեմբերի սկզբներին, երբ սահմաններին ռազմական գործողություններ չկային և զոհեր ևս չկային: Այն, որ հավաքույթը տարվա շոգ եղանակի չի եղել, վկայում են նաև տեսանյութում երևացող անձանց զգեստները:
Պատահական չէ, որ հավաքույթն օգոստոսին տեղի ունեցած լինելու մասին որևէ հրապարակման մեջ տեղեկատվության որևէ աղբյուրի հղում չի անում:
Դա մի պարզ բացատրություն ունի՝ որովհետև գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ:
Խաղադրույքն արվել է նրա վրա, որ ընթերցողներն ուշադրությունը ոչ թե ամսաթվերի վրա են դարձնելու, այլ գլխավոր դատախազի անունը, նրա մասնակցությամբ հավաքույթը հատկապես «սահմաններին պատերազմ» և «զոհ» բառերի հետ համադրության մեջ տեսնելու:
Այն հանգամանքը, որ նշված ֆեյք տեղեկությունը տարածվում է կոնկրետ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներով, հասկանալի է դարձնում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:
Պարզապես երկրի սահմաններին ռազմական գործողություններն ու ցավալի զոհերն իրենց քաղաքական կեղտոտ կրքերի բավարարման միջոց դարձնողները, նրանք, ովքեր հայրենասիրության, հայրենիքի կացության և զինվորի վիճակի հարցերով ոչինչ չունեն արած, ի տարբերություն գլխավոր դատախազի, ում արածների մասին (ընդ որում՝ ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ու ոչ միայն պաշտոնական պարտականությունների կատարմամբ), հաճախ չի բարձրաձայնվում, շատ են բարդույթավորված այդ արածների մասին տեղյակ լինելու բերումով իրենց անկարողությամբ ու անընդունակությամբ:
Չի ստացվելու. շատ պրիմիտիվ է»:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
140Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
21212.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
21212.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
21012.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
26711.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
55311.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
52911.11.2026, 18:55