Արցախում Արգիշտի Քյարամյանը «Վաստակի համար» մեդալով է պարգևատրել

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է․ «2021թ. դեկտեմբերի 17-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորեց գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնեց առավել զարգացնել և ընդլայնել դրանք՝ մասնավորապես կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններում:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով»:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
137Երեկ, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
21012.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
21012.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
20812.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
18012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
26611.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
54911.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
52511.11.2026, 18:55