Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
«Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երևանցիները տեսել ու զգացել են օրեցօր կատարվող փոփոխությունները: Սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ստանալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր ընտանիքներին այս երեք տարիների աշխատանքի համար, որոնք օբյեկտիվորեն դժվար տարիներ էին. փոփոխություններ ընդհանուր կառավարման մեջ, հետո COVID և պատերազմ: Մենք պատվով անցանք այդ ամենի միջով: Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- նշել է Հայկ Մարությանը:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
12715:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
203Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
203Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
201Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
177Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
26311.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
53711.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
51411.11.2026, 18:55