Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում
596
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 09:42

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։