Արմեն Սարգսյանի հարցազրույցը #ArabNews-ին
![]() 1789 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 12:00 Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը: Ֆայսալ Աբբաս - Ադրբեջանի մասին մի քանի հարց ունեմ, սակայն կա մեկ այլ հարց՝ ընկալումների և իրականության մասին: Հնարավոր է դրա մասին մարդիկ այդքան էլ շատ չեն խոսում այստեղ, սակայն Մերձավոր Արևելքում կա ընկալում, որը, հնարավոր է, տարածվում է թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից, որ սա կրոնական պատերազմ է: Նախագահ Սարգսյան - Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել: Սակայն, կարծեք Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը: OIC (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից, ինչպե՞ս կարող են նրանք աջակցել այս հակամարտության լուծմանը: Մեր բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալում եմ նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար: Ֆայսալ Աբբաս - Ինչպիսի՞ տրամաբանական հանգուցալուծում ենք տեսնում: Նախագահ Սարգսյան - Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին: Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել: |

Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
173Երեկ, 19:42
«Տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
281Երեկ, 16:06
Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
435Երեկ, 00:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
42928.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
36628.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
50427.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
39427.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
34727.03.2026, 13:30
