Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կապանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Կապանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում
526
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 17:48

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Կապանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Գավառ, Սիսիանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: