«Անընդունելի է Հ1-ի կողմից Թաթոյանին չլուսաբանելը». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորքերի հետքաշման առաջարկի, Թաթոյանի մոտեցման ու իրատեսականության մասին
Դա նորմալ է, որ ՀՀ ՄԻՊ-ը խոսում է ադրբեջանական բանակի կողմից Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին և ասում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Դրա հետ բոլորս ենք համաձայն:
Բայց ինչպե՞ս հասնել նրան, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան Հայաստանից ու հեռու մնան մեր բնակավայրերից (և չխախտեն բնակիչների իրավունքները): Ուժո՞վ վռնդենք, թե՞ դաշնակիցների միջոցով ստիպենք, որ հեռանան... Է, ո՛չ բավարար ուժ ունենք, ո՛չ էլ, առավելևս, դաշնակից (եթե այդ երկուսից մեկն ունենայինք, ադրբեջանցիները չէին հասնի այնտեղ, որտեղ հասան): Հետևապես, այդ նպատակին պետք է փորձել հասնել փոխադարձ խաղաղասիրական քայլերի միջոցով: Այդպիսի մի առաջարկ էլ հենց արել է Երևանը. երկու կողմերի զորքերը ետ են քաշվում հիմնական տեղակայման վայրեր (ու յուրային բնակավայրեր), իսկ սահմանին կանգնում են երկու երկրների սահմանապահները:
Կհարցնեք՝ ո՞ր սահմանին: Դա առանձին թեմա է, բայց կարճ ասեմ՝ ցանկացած սահմանին: 2021 թվականի մայիսի 1-ի դե ֆակտո սահմանին կամ սովետական սահմանին:
Սա է մեր դառը իրականությունը, որից պետք չի փախչել: Եվ երբ Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարում է, որ պետք է հետ քաշվեն միայն Ադրբեջանի զինծառայողները (ու քննադատում է սիմետրիկ ետ քաշվելու առաջարկը)՝ բոլորս ծափահարում ենք: Ո՞վ չէր ուզի, որ այդպես լիներ, բայց մենք անգամ չենք հասկանում, որ այս հայտարարությունը, իրատեսականության առումով, «Բաքվում չայ ենք խմելու»-ից չի տարբերվում:
Զարմանալին այն է, որ ՄԻՊ Թաթոյանի մոտեցումն աջակցում են ՀԱԿ-ի շատ կողմնակիցներ, ովքեր կարծում են, որ մեր մաքսիմալիզմը մեզ հասցրեց այս տխուր օրվան:
Հ. Գ. Այդուհանդերձ նշեմ, որ անընդունելի է Հ1-ի կողմից Թաթոյանին չլուսաբանելը: Հ1-ը չի կարող ֆիլտրել հանրային դեմքերի ու ինստիտուտների հայտարարությունները՝ ըստ կառավարության համար դրանց հաճելիության կամ օբյեկտիվության սեփական գնահատման»:

«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
11115:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
6814:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
8214:48
«Կրթությունը լավ է, բայց բարդույթներով «պրիդուռոկ» չլինելը ավելի կարևոր է»․ Անժելա Էլիբեգովա
7614:30
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան
7114:24
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
7414:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
6914:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
9313:48