«Եթե իմանայինք Պեկրեսի անօրինական այցի մասին, հետ չէինք թողնի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր անդրադարձել է ֆրանսիական Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցելությանն Արցախ: «Մենք այս այցի մասին մեր դժգոհությունն ենք հայտնել խաղաղապահ ծառայության ղեկավարությանը, մեզ պատասխանը տվել են այսպես՝ չեն տեսել, ուշադրություն չեն դարձրել, նա եկել է սովորական մեքենայով և այլն։ Չնայած սա, իհարկե, համոզիչ չէ, և ես պետք է խոսեմ այնպես, ինչպես կա։ Դա կազմակերպված ճամփորդություն էր... Նրա կողքին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, եվրահանձնակատար Բարնյեն էր, մեկ այլ պատգամավոր։ Նրանք գաղտնի գնացին այնտեղ և վերադարձան։ Լուրը հայտնվեց նրանց վերադարձից հետո, քանի որ, ըստ երևույթին, վախենում էին, որ մենք իրենց կկանգնեցնենք Լաչինի միջանցքում։ Որովհետև եթե իմանայինք, որ նրանք այնտեղ են, հաստատ հետ չէինք թողնի։
Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է: Մենք կարող ենք այնտեղ պահել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել։ Ուստի նման իրավիճակներ բացարձակապես չի կարելի թույլ տալ, սրան պետք է վերջ տալ։ Իմ տեղեկություններով, Ղարաբաղ ժամանած Հայաստանի ներկայացուցիչները դիմում են խաղաղապահ առաքելություն օտարերկրյա քաղաքացիների այցելությունների հետ կապված։ Սա կա՛մ թույլատրվում է, կա՛մ ոչ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ թե՛ մուտքի, թե՛ ելքի բոլոր իրադարձությունների մասին, թե՛ Խանքենդիում, թե՛ հարակից շրջաններում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին մենք հաստատ գիտենք։ Հետևաբար, մեզնից ինչ-որ բան թաքցնելը, «չտեսա, չգիտեի» ասելը լուրջ չէ»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ այցելության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոքի նոտա է հղել, իսկ Պեկրեսին ներառել է «սև ցուցակ»-ում:

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25