«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ իրո՞ք թվում է, թե Փաշինյանի և նրա ենթակաների բոլոր այս ռիլսերը՝ թուրքական բանաններով, նեղ կոշիկներով, թուրքերի հետ եղբայրանալու տեսարաններով, ՀԱՊԿ-ի մասին քառատողերով, ԵՄ-ին անդամակցելու աննպատակահարմարության մասին «ազնվագույն» խոստովանություններով և մյուս լպրծուն, էժանագին տեղեկատվական աղբով, որն անընդհատ հեղեղում է մարդկանց գիտակցությունը, պարզապես հենց այնպես են հայտնվում ձեր հեռախոսներում։
Սա փաշինյանական քարոզչական մեքենայի սիրելի մեթոդն է՝ հասարակության ուշադրությունն ու տեղեկատվական օրակարգը շեղել բանտում Արսեն Գևորգյանի ողբերգական մահից։
Նույնն արեցին նաև այն ժամանակ, երբ Արմեն Գրիգորյանը մահացավ անմիջապես դատական նիստերի դահլիճում։
Նրանք իսկապես մարդկանց համարում են կառավարելի ապուշներ։ Եվ, դատելով ամեն ինչից, բացարձակապես համոզված են, որ կարող են մանիպուլացնել հանրային գիտակցությունը՝ լուրջ ու ողբերգական իրադարձությունները փոխարինելով էժանագին տեղեկատվական ներկայացումներով։
Մենք նրանց մանիպուլյացիաների նյութը չենք և թույլ չենք տա մեզ շեղել իսկապես կարևոր հարցերից։
Թեև, մարդկայնորեն ասած, պարզապես զզվելի է հետևել, թե ինչպես են փաշինյանական քարոզիչները հերթական անգամ փորձում իրենց էժանագին շոուներով ծածկել ապօրինի կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»։

«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
2213:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
5412:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
7112:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
8211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
17611:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
8311:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
7910:30
«Իշխանությանը պետք էր Եվրոմիության թեման, որ ընտրություններում ձայն հավաքի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8310:18