«Ճիշտ ժամանակն է ՔՊ-ականներին տեղափոխել սահման»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2022թ-ի 10 օրվա ընթաքում 4 զոհ և մի քանի վիրավոր ունեցանք, զոհերից մեկը՝ բանակում անտերության՝ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով, իսկ 3-ը թշնամու գնդակից, հնարավոր է՝ ցածր մասնագիտական պատրաստակամության և բարոյահոգեբանական վիճակի պատճառով։
Ունենք չարիքի իշխանություն, որը յուրաքանչյուր օր մեզ տանում է անդունդ և արյունաքամ անում, իսկ ՔՊ-ականներն անբարո ձևով շարունակում են օգտվել «օրենքով» հաստատված կոռուպցիոն սխեմաներից, մասնավորապես՝ պարգևավճարներից, թարմացնում իրենց ավտոպարկը, ամառանոցները շռայլ վերանորոգում, տները ցոփ կահավորում, բազմապատկում իրենց թիկնազորը և շարունակում անբարոյական կեցվածքը՝ կարծես, թե ոչինչ չի եղել։
Քանի որ մեր բոլոր դժբախտությունները ՔՊ-ի իշխանության և իրենց առաջնորդի պատճառով է, նրանց հիմնական թիրախն անվտանգության համակարգն է, հատկապես՝ բանակը, պետք է հասարակական պահանջ ձևավորվի, որպեսզի սահմանների պահպանությանը ներգրավեն կամավորականներին, հատկապես՝ ՔՊ-ականներին, որպեսզի, որպես իշխանություն, իրենց մաշկի վրա զգան յուրաքանչյուր զոհի ցավը և դրանից հետո Պաշտպանության նախարարը հնարավոր է սկսի զբաղվել բանակով, եթե ինչ-որ բան հասկանում է բանակից։
Հ․Գ․ 2016 թ-ին Նիկոլը ՔՊ-ականներով գնաց սահման, հիմա ճիշտ ժամանակն է ՔՊ-ականներին տեղափոխել սահման, այդ դեպքում՝ նրանց կողմից հասցված վնասը մինիմում կդառնա, առավել ևս՝ ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ն համալրվեց հանրապետականներով, և ավելի բազմամարդ դարձան։
Հ․Գ Պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, մեր բանակում ոչ մի դրական տեղաշարժ չկա, իսկ թշնամին շարունակում է զինվել և պատրաստվել»։

«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
915:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2415:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
2115:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
3614:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
2614:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3814:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4214:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
5314:00