«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան

«Մեզ համար կարևորը խաղաղությունն է, որն ունենք։ Նման հայտարարություններ շատ կլինեն, բայց, փառք Աստծո, մենք ունենք ուղիղ երկխոսություն ու նաև նման հարցերի շուրջ կարողանում ենք ուղիղ խոսել ադրբեջանական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական պատասխան չի տրվում Ալիևի և Հաջիևի վերջին հայտարարություններին։ «Ճի՞շտ ենք հասկանում, որ Հայաստանն ունի ռազմավարություն՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է․ «Այդպես չէ, մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց, որովհետև դա չի տանում դեպի մեր նպատակին՝ դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որոնք միգուցե նպատակ ունեն հենց այս խաղաղ ընթացքը փոխելու, մենք չենք ուզում։ Եկեք ընդունենք, որ Հայաստանն ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակն իրագործվի»։

«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
1412:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
2512:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
2512:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3311:54
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4811:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
5111:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
12611:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5110:54