«Կջարդենք սուպերվարչապետությունը». Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը

Factor TV-ի հետ հարցազրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծիք է հայտնել, որ բոլորին միավորում է այն, որ պետք է փոխվի Սահմանադրությունը։ «Դժվար թե հասարակությունում գտնեք էական տոկոս մարդկանց, ովքեր կհամարեն՝ պետք չի փոխել Սահմանադրությունը։ Նշեմ առաջին պատճառը, որը բավարար է՝ փոխելու համար․ դա այն է, որ մենք չունենք Սահմանադրություն, որի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամասերում ասած կլինեն, որ այո՛, սրանք են այն խաղի կանոնները, որոնք սահմանում են հանրային հարաբերությունները»։ Հարցին՝ նկատի ունեք այն, որ 2015-ի, 2005-ի և դրանից առաջվա Սահմանադրություն փոխելու հանրաքվեների արդյունքները կեղծվե՞լ են, նա պատասխանել է. «Այո՛։ Դրանից առաջ կեղծվել են, բայց դրանից առաջ կեղծվածներն արդեն կապ չունեն, որովհետև հիմա մենք առաջնորդվում ենք այն շարադրանքով, որը 2015-ին է ընդունվել՝ կեղծված հանրաքվեով։ Ինչ-որ մարդիկ ՀՀ քաղաքացիների տեղը մեր՝ իրար հետ հարաբերվելու խաղի կանոնները որոշել են։ Ո՞նց, ինչո՞ւ են ուրիշ մարդիկ որոշել մեր փոխարեն։ Մենք անկախ պետություն ենք։ Այսինքն՝ ինչ-որ մարդիկ զավթել էին այս երկիրը, դրսից չէին զավթել, այս անգամ՝ ներսից էին զավթել և մեր տեղը որոշում էին, և մենք հիմա նույնիսկ ապազավթումից հետո շարունակում ենք գործել այդ խաղի կանոններով։ Եթե նույնիսկ Սահմանադրությունում բովանդակային առումով պետք է փոխվի մեկ բառ կամ տառ, միևնույն է՝ ամբողջ Սահմանադրության տեքստը իր շարադրանքով պիտի գնա հանրաքվեի, և քաղաքացին իր տեսակետն արտահայտի՝ համաձա՞յն է, արդյոք, որ մենք բոլորս հարաբերվենք իրար հետ այդ կանոններով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
9320:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
5319:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
5919:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
11318:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
7018:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
6718:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
11517:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
6317:24