«Թուրքերի դեմ շանս չունենք, բա ի՞նչ անել». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ից երբ պատերազմում ԱԹՍ-ներ կիրառվեցին անցավ 4 տարի և եկավ 2020-ը, հետո նորից անցավ 2 տարի և եկավ 2022-ը։ Առնվազն 6 տարի մենք գիտենք, որ թշնամու աչքերը և հիմնական հարվածային ուժերից մեկը տարբեր տեսակի ԱԹՍ-ներն են։
Եթե սեփական ԱԹՍ-ներ արտադրելու մասով գոնե հույս են տալիս, որ անհայտ ժամանակ անց, անհայտ որակի ու չափանիշների արտադրանք վերջապես կունենանք, ապա ԱԹՍ-ներից պաշտպանվելու համակարգերի հարցում կատարվում է ԶՐՈ աշխատանք։
Ցավոք այս հարցի դիսկուրսը բաղկացաց է միայն շատ ТОР-եր ու БУК-եր գնելու մեջ։ Բայց ոչ ոք չի հաշվում, որ ամբողջ սահմանով մեկ նմանատիպ համակարգեր տեղադրելու համար անհրաժեշտ կլինի մի քանի միլիարդ դոլար գումար։ Իսկ հրթիռների մասով՝ ТОР-ի մեկ հրթիռի գինը մոտ $100.000 է, իսկ БУК-ի հրթիռը՝ $200.000։ Եթե նույնիսկ իդելական ձևով մեկ հրթիռով խոցվի մեկ ԱԹՍ, ապա մենք թուրքերի դեմ շանս չունենք։ Սրան գումարեք նաև այն հանգամանքը, որ դաշտային պայմաններում ТОР-երը ու БУК-երը հենց իրենք են խոցվելու։
Հիմա հարցը, բա ի՞նչ անել։ Նախ որպեսզի ընդհանրապես կարողանանք առաջ գնալ, պետք է փոխենք մեր տեսլականը և երևույթներին նայենք ինչպես ինովացիոն ազգ։ Հետո պետությունը պետք է լինի կարող, և պրոֆեսիոնալ խնդիր ու պահանջներ ձևակերպի, այլ ոչ թե դիլետանտի մակարդակով ուղղակի ասի «ուզում. եմ ունենալ բայրաքթառ խփող զենք»։
Կան 4 հիմնական ուղղություններ, որոնք մեր սեփական ռեսուրսներով կարելի է ստեղծել։ Դրանք են՝
1.Մշակել ԱԹՍ-ներ, որոնք հատւկ նախատեսված կլինեն այլ ԱԹՍ-ների խոցելու համար։ Այստեղ կարող են կիրառվել արհեստական բանականության տարրեր թշնամական ԱԹՍ-ին ըստ պատկերի, ձայնի ու ինֆրակարմիրի ճանաչելու մասով։
2. Մոդեռնիզացնել Игла, Стрела տիպի համակարգերը այնպես, որ նրանց հռթիռի գլխիկը ճանաչի նաև պատկեր ու ձայն։
3. Ստեղծել Игла, Стрела տիպի հրթիռները բարձրությունից կրակելու հնարավորություն։ Օրինակ, երբ նույն Игла-ն կրակվում է 1 կմ բարձրությունից, ապա նրա արդյունավետ խոցման հեռավորությունը երկարում է մոտ 2 անգամ, իսկ բարձրությունը դառնում է մոտ 5 կմ։ Սա լրիվ բավարար է ինֆրակարմիր անջատող Բայրաքթարին խոցելու համար։
4. КПВТ և ЗСУ զենիթային գնդացիրները մոդեռնիզացնել այնպես, որ ստանան ժամանակակից օպտիկա։ Դրա հետ մեկտեղ ծրագրավորել արհեստական բանականությամբ աշխատող նշանառության համակարգ, որը օպերատորին կօգնի կատարել ավելի ճշգրիտ նշանառություն։
Եթե պետությունը պատրաստ լինի ներդնել մոտ 20 միլիոն դոլար այս ծրագրերի տակ, ապա 1 տարուց կունենանք պրոտոտիպեր, իսկ 2 տարուց լիարժեք աշխատող համակարգեր»։

Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 2,4 միլիոնը. #Mash
5320:57
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում
6219:42
Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)
5218:28
«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, կատարում են հասցեատերերը»․ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
6018:24
«Ստալինի ժամանակ լիներ, Դանչոն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր». Արգիշտի Կիվիրյան
6318:18
«Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել». Մարգարիտա Սիմոնյան
9417:54
«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան
5617:24
«Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան». Շիրազ Մանուկյան
6116:12