«Հստակեցումներ ենք մտցրել ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի դրույթներում»․ ԿԳՄՍ փոխնախարար

Կրթության, գիտության, մշակոււթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակել ենք.
✅հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները,
✅հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին,
✅տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման ժամկետ ամրագրելով,
✅ հստակեցրել ենք այլընտրանքային կրթական ծրագրերի սահմանումը, անցումային դրույթներով կարգավորել ենք գործող ծրագրերի հետագա գործառնությունը,
✅անհրաժեշտ հստակեցումներ ենք մտցրել ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի դրույթներում՝ ամրագրելով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխության հնարավորությունը,
Կան նաև այլ լրամշակումներ։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին, ում առաջարկները հիմք են ծառայել լրամշակումների համար։
Լրամշակված նախագիծը տեղադրել ենք իդրաֆթ հարթակում, կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Այս շաբաթ կշարունակենք քննարկումները շահեկիցների հետ, հունվարի 25-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն հանրակրթության առաջարկվող փոփոխությունների շուրջ։
Հույս ունեմ, որ այս ծավալուն քննարկումները կօգնեն ունենալ հանրակրթության որակի և արդյունավետության բարձրացմանը էապես նպաստող նոր կարգավորումներ»։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
28820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
34820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
35420.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
95017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
91616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
264216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
190015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
115410.07.2026, 15:00