«Պուտինը գնում է «վա բանկ» տրամաբանությամբ խաղի»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Պուտինի հետ փակ հեռախոսազրույցից հետո Բայդենը խոսում է նրա դեմ անհատական պատժամիջոցի հնարավորության մասին: Եթե չեմ սխալվում, Բայդենն այդ մասին խոսում է առաջին անգամ: Կհնչի տարօրինակ, բայց, եթե Պուտինը գնա Ուկրաինայի դեմ ռազմական մասշտաբային գործողության, ապա անհատական պատժամիջոցը նրա համար կլինի թերևս ամենամեղմը: Որովհետև այն, որ Պուտինը գնում է ըստ էության «վա բանկ» տրամաբանությամբ խաղի, նշանակում է, որ նա ունի լուծելու շատ ավելի լուրջ ու բարդ խնդիրներ:
Իմ գնահատմամբ, այդ խնդիրներն առաջին հերթին Ռուսաստանի ներսում են: Կարծում եմ՝ Պուտինը լրջորեն մտածում է 2024-ից նախագահի պաշտոնը թողնելու մասին: Ընդ որում, նա այդ մասին մտածում է թերևս ուղղակի անձնական անվտանգությունից ելնելով: Այն փիլիսոփայությունը, որ նա դրել է իր իշխանության հիմքում, երկարաժամկետ առումով կենսունակ չէ: Իսկ այլ բան Պուտինն առաջարկել չի կարող՝ թե ռուսական հանրությանը, թե միջազգային հանրությանը: Նա կարող է առաջարկել կամ նախագահի նոր թեկնածու, կամ արդեն մտնել մի շրջափուլ, երբ ամեն օր սպասելու է ներքին ռուսական էլիտայի «դավադրություն»:
2024-ին նախագահի պաշտոնը թերևս կթողնի նաև բավականին ծեր Բայդենը: Թե՛ Պուտինին, թե՛ Բայդենին՝ դեմոկրատական կուսակցության հետ, ընդհանրապես անհրաժեշտ է որևէ հաջողություն: Իհարկե նրանց և նրանց հանրությունների ընկալումներում հաջողությունը ունի տարբեր կառուցվածք և բովանդակություն, և հաճախ նույնիսկ իրար հանդեպ լրիվ հակադիր: Թվում է, որ Պուտինի հաջողությունը կլինի Բայդենի անհաջողությունը, և հակառակը:
Բայց, թերևս այստեղ է Ուկրաինայի շուրջ իրադրության գերլարման «մոտիվը»: Նրանք երկուստեք լռելյայն պատկերացնում կամ գիտակցում են, որ իրենց պետք չէ միմյանց անհաջողություն, որովհետև դա ավելի լայն իմաստով լինելու է Չինաստանի հաջողությունը: Իսկ Սի Ցզինպինի մեղմ ժպիտի տակ Չինաստանի ամենակուլ քաղաքականությունն է:
Ինչպես մի կողմից բեկում արձանագրել, անել դա այնպես, որ դա հնարավոր լինի սեփական լսարաններին մատուցել որպես հաջողություն և հաղթանակ, մյուս կողմից թույլ չտալ դիմացինի անհաջողություն ու պարտություն, սեփական ձեռքերով Չինաստանին մի նոր ու լուրջ հաղթանակ չմատուցելու համար:
Սա է թերևս Ռուսաստանի ու ԱՄՆ երկար, հանգամանալից, ծանր բանակցության առանցքը, անբեկանելի հակադրության ռեժիմում ինչպես գտնել երկուստեք հաջողության բանաձևը»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
6603:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
9400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
16200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
95Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
107Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
111Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
118Երեկ, 17:24