Ինչպես խուսափել իրավախախտման վերաբերյալ որոշումը ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուց

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն տեղեկացնում է. «Հարգելի վարորդներ, որպեսզի խուսափեք ՀՀ Պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտման վերաբերյալ որոշումը ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուց, անհրաժեշտ է կատարել հետևյալը.
1) իրավախախտումն արձանագրելու դեպքում կարող եք նշել ձեր անհամաձայնությունը, ստորագրել և վերցնել այն։ Եթե հրաժարվում եք իրավախախտման վերաբերյալ որոշումը վերցնել, այն չի առաքվում փոստով, այլ հրապարակվում է roadpolice.am կայքում և համարվում եք պատշաճ ծանուցված,
2) կազմված իրավախախտման վերաբերյալ որոշումն ստանալու պահից կամ դրա մասին առցանց հրապարակումից (ծանուցում) հետո, անհամաձայնության դեպքում անհրաժեշտ է երեսուն օրվա ընթացքում բողոք ներկայացնել վերադաս մարմնին, վերադաս բողոքի մերժման դեպքում՝ երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։
Բողոքարկման ժամկետները (հաշվարկվում է իրավախախտման վերաբերյալ որոշումն ստանալու (ծանուցվելու) օրվանից՝ երկու ամիս) բաց թողնելու դեպքում իրավախախտման վերաբերյալ որոշումն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։
Հաշվի առնելով այն, որ վարորդների կողմից իրավախախտման վերաբերյալ որոշումները տեղում՝ Պարեկային ծառայողներից չվերցնելու հետևանքով ծանուցումներ են ստանում ԴԱՀԿ ծառայությունից, Վարորդի ընկերը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին լինել ուշադիր, իրավախախտման վերաբերյալ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում նշել անհամաձայնությունը, ստորագրել և վերցնել որոշումը, այնուհետև օրենքով սահմանված կարգով իրականացնել բողոքարկումը»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
33809.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
42607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86529.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93129.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107225.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116423.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118722.09.2026, 21:24