«Բախշիյանի նկատմամբ գործընթացը սկսվեց, երբ նա ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին, Աշոտ Մինասյանին». փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «Քիչ առաջ ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով ներկայիս դրությամբ քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։
ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը։ Հասկանալի է, որ սույն նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ, որպեսզի նրանք չհամարձակվեն այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրրված է քաղաքական իշխանությունը, լինել անկաշկանդ և կայացնել օրինական որոշումներ, այլ պարզապես կատարեն իշխանության կամքը, այն է՝ բոլորին անխտիր պահել փակի տակ։
Ես՝ որպես փաստաբան, իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին և պատրաստ եմ հարկ եղած դեպքում ստանձնել նրա պաշտպանությունը։
Կոչ եմ անում իմ բոլոր փաստաբան գործընկերներին չլռել և միանալ հայտարարությանս, քանզի յուրաքանչյուրս նման տեմպերով շատ շուտով զրկվելու ենք անկախ Դատական համակարգ ունենալու մեր կարծես թե վերջին հույսից»։

«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7216:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
8015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
8715:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
8514:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
9014:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
9013:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
16612:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
18312:00