«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունելի է ԵԽԽՎ «Եվրոպացի պահպանողականներ, հայրենասերներ և համախոհներ» խմբի հայտարարությունն իմ վստահորդի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Խումբն ընդգծում է դեպքերի հերթականությունը․ Կարապետյանը վճռականորեն մերժեց կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունները, և անմիջապես դրանից հետո նրան կալանավորեցին։
Հայտարարությունը հիշեցնում է նաև Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի սեպտեմբերյան զեկույցը, որն անդրադարձել էր ընտրովի քրեական հետապնդումների խնդրին։ Խմբի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են քրեական վարույթներն ու խիստ խափանման միջոցներն օգտագործել ընդդիմության ձայնը լռեցնելու համար՝ սահմանադրական կարևոր փոփոխությունների նախաշեմին։
Ես միանում եմ խմբի կոչին։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը և նաև՝ ապահովել, որ Սահմանադրության շուրջ քննարկումներն ընթանան առանց ճնշումների։
Սահմանադրությունը որոշում է, թե ինչ սահմաններ ունի իշխանությունը։ Այդ սահմանների շուրջ պետք է կարողանան ազատ խոսել նաև նրանք, ովքեր դեմ են իշխանության առաջարկին»։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00