Մարադոնային բուժող բժիշկները կկանգնեն դատարանի առջև

Արգենտինայի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային 2020 թվականին բուժող 8 բժիշկներ կկանգնեն դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։
Դատախազությունը կարծում է, որ նրանք սպանությունը կատարել են անզգուշությամբ։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2020 թվականի նոյեմբերին իր տանը։ Դրանից քիչ առաջ նա գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել։ Արգենտինացի ֆուտբոլային աստղը 60 տարեկան էր։ Դատախազության տվյալներով՝ բուժանձնակազմը, որը պետք է խնամեր Մարադոնային վիրահատությունից հետո ապաքինվելու ժամանակ, իրականում ֆուտբոլիստին թողել է բախտի քմահաճույքին ու թողել անօգնական վիճակում։ Դատախազությունը հիմնական մեղադրյալներ է համարում ֆուտբոլիստի ընտանեկան բժիշկ Լեոպոլդո Լուկեին և հոգեբույժ Ագուստին Կոսաչովին։ Գործով անցնում են ևս 6 մասնագետներ, այդ թվում՝ հոգեբան և բժշկական համակարգող։
Մեղադրող կողմը պնդում է, որ նրանք անփույթ են եղել, թեև գիտեին, որ դա կարող է Մարադոնայի համար կյանք արժենալ։ Գործով մեղադրյալներին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։
Մարադոնայի մահվան պատճառը սրտի անբավարարությունից առաջացած թոքերի այտուցն է եղել։ Բժիշկներն ասում են, որ նա մահացել է գիշերը քնած ժամանակ։ Սակայն մահվան հանգամանքների հետաքննության ընթացքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել այս տվյալների և այլ բժիշկների ու վկաների ցուցմունքների միջև։


Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
37716.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
34215.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
47714.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
55313.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
137811.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
72310.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
85908.09.2026, 21:24
«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
220306.09.2026, 19:13