Այցելություն Հայաստան երեք տարի անց. ո՞վ կդիմավորի Պուտինին. «Ժողովուրդ»
![]() 664 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսին Երևանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել և օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
