Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ադրբեջանում անհանգստացած են այս գործողություններով»․ Վարդան Ոսկանյան

«Ադրբեջանում անհանգստացած են այս գործողություններով»․ Վարդան Ոսկանյան
763
Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 16:48

«Ադրբեջանում անհանգստացած են այս գործողություններով և համարում են, որ սա ուղղված է Ադրբեջանի դեմ։ Այսինքն՝ եթե ուշադիր հետևենք ադրբեջանական լրատվադաշտին, կտեսնենք, որ թշնամական պետությունում անհագստանում են այս ակցիաներից»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նույնիսկ BBC-ի ադրբեջանական ծառայությունն էր անդրադարձել, իհարկե, չեզոք նյութով, ինչը վկայում է այն մասին, որ ուղերձներից մեկը, որը միտված է դրսին և հատկապես թշնամական այդ կազմավորմանը, կարծես թե տեղ է հասել»,- նկատեց նա։