«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն»․ Վանեցյան

«Ես ավելի կարևոր եմ համարում, որ հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես Թուրքիան ճանաչի իր մեղքը և ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում, հատուցումն ինչպե՞ս պետք է տրվի, նշեց, որ այդ մասին խոսելը վաղ է։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Վանեցյանն ասաց, որ այն շատ կարևոր է։
«Մենք էլ ենք ասում, այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետև նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան երկիր, որի հետ սահմանները փակ են։ Հայկական իշխանություններն ասում են՝ առանց նախապայմանների մենք կարգավորելու ենք Թուրքիայի հետ հարաբերությունները։ Եթե առանց նախապայմանների, ինչի՞ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ Թուրքիայի կողմից միակողմանի փակված ճանապարհները»,- նկատեց նա:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
6809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6908:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13503:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14000:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14200:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12700:06