«Ո՞նց կարելի է 21-րդ դարում մի հատ քոսոտ քսերոքս չունենալ էդ անտեր ընդունարանում». Կ. Հարությունյան

«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գալիս ես պոլիկլինիկա, պիտի այսպես կոչված՝ անկետա բացես առաջին անգամ։ Տեղեկանք է հարկավոր 18-ամյա երիտասարդին։ Բուժառուն արդեն եկել է հազալով։ Ընդունարանից ուղարկում են պոլիկլինիկայի տակի մի մասնավոր օֆիս, որ անձնագիրդ պատճեն անես։ Ո՞նց կարելի է 21-րդ դարում մի հատ քոսոտ քսերոոքս չունենալ էդ անտեր ընդունարանում ու կես էջ պատճենը չանել մեկ վայրկյանում։ Էդ անտեր անկետան բացելու համար պիտի գաս քո տեղամասային բժշկի հետ ինչ-որ պայմանագիր կնքես, որի մոտ արդեն երկար հերթ է։
Ինչո՞ւ պիտի բժիշկը զբաղվի այդ զուտ վարչական, թղթաբանական հարցով։ Ի՞նչ կապ ունի դա իր գործի հետ։
Մեկուկես ժամ սպասելուց հետո պարզվում է, որ մի հատ էլ պիտի փոխտնօրենի մոտ գնաս եսիմինչի համար։
Ախր, էս մանր հարցերը մի վայրկյանում լուծվող են։ Հաստատ պետությունը կարող է իրեն թույլ տալ ամեն պոլիկլինիկայում մի հատ քսերոքս ունենալ։ Կամ ո՞նց կարելի է մարդկանց հերթերում անիմաստ չսպասեցնել։
Ամոթ է պարզապես։
Մեր երկրում կենցաղային պրոբլեմների 90 տոկոսը հեշտ լուծվող են, ընդամենը նորմալ մենեջմենթ ու մի քիչ առողջ դատողություն է պետք։ Սա լյարդի տրանսպլանտացիա չէ, ոչ էլ սրտի վիրահատություն։ Մի քիչ տրամաբանություն է պետք։ Խալաս»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
44616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
89111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
94309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
92509.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
111406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
116205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
266404.11.2026, 23:31