«Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության առողջ աշխատողներին։
Ուրեմն, 2026 թվականի հունվարի մեկից սկսվում է առողջապահության պարտադիր ապահովագրման փուլը։ Այս փուլում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների վրա դրվում է նոր հարկ՝ տարեկան 129000 դրամ։ Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ է դա նշանակում։ Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու։ Չեք օգտվելու, որովհետև հիվանդանոցի ծախսերը մի քանի անգամ բարձր են լինելու ապահովագրական գումարից և դրանից բացի շատ ծառայությունների վրա այդ ապահովագրությունը չի էլ տարածվելու։ Իմիջայլոց, սա ավտոտրանսպորտային ապահովագրությանը բացարձակ նման չէ և այստեղ կիրառվելու է յուրահատուկ համակարգ։ Կարևոր հանգամանք է լինելու հիվանդանոցներ գերբեռնված լինելու փաստը։ Հարցերը բազմաթիվ են և մենք հետամուտ ենք լինելու դրանց բացահայտմանը։ Այս կարգի փնթի ապահովագրությունն ընդունելի չէ և պետք է համալիր փորձաքննության ենթարկվի»։

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
21203.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
23003.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
42601.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
72829.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
93724.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
350523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
103422.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
109521.08.2026, 12:00