««Համապարփակ» ապահովագրության հիմնական բեռը դրվում է քաղաքացիների վրա»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համընդհանուր ապահովագրություն՝ 51 միլիարդը քաղաքացիների գրպաններից.
2026 թվականին Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ։ Սա 44 մլրդ 313 մլն դրամով ավելի է, քան 2025-ին։ Պատճառը՝ հաջորդ տարվանից ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն է։ Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում։
Բայց, ինչպես ասում են «սատանան մանրուքների մեջ է»։
2026թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության 395 090 քաղաքացի տարեկան վճարելու է 129 000 դրամ ապահովավճար։ Սա ընդհանուր կազմում է՝
51.07 մլրդ դրամ։
Փաստորեն «համապարփակ» ապահովագրության հիմնական բեռը դրվում է քաղաքացիների վրա։
Փոխարենը պետությունը շարունակում է ընտրել ամենահեշտ ճանապարհը՝ հարկել հպարտ քաղաքացիներին, ոչ թե ձևավորել արդյունավետ և արդար առողջապահական համակարգ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24