Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Պենտագոնը Հնդկաստանից պահանջել է հրաժարվել Ռուսաստանի հետ պաշտպանական ծրագրերից

Պենտագոնը Հնդկաստանից պահանջել է հրաժարվել Ռուսաստանի հետ պաշտպանական ծրագրերից
670
Շաբաթ, 23 ապրիլի, 2022 թ., 13:36

Միացյալ Նահանգները պահանջել է Հնդկաստանից և այլ երկրներից հրաժարվել Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանական գործունեությունից, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին. այս մասին փոխանցում է RBC-ն՝ հղում անելով Times of India-ին։

«Մենք Հնդկաստանին, ինչպես նաև այլ երկրներին հասկացրել ենք, որ չենք ցանկանում, որ նրանք ապավինեն Ռուսաստանին իրենց պաշտպանական կարիքների համար», -ասել է նա:

Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում պաշտպանական հարցերում Հնդկաստանի հետ համագործակցությունը և ցանկանում է այն էլ ավելի զարգացնել։