«Ի՞նչ անել Նիկոլից հետո». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գրառումը. «Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ
Անցած երկու շաբաթների ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում, թե ինչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և ինչ պետք է անել, որ դա ծառայի մեր երկրի առողջացմանը և զարգացմանը, ոչ թե ավելի խորացնի այն համակարգային ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք:
Այս նպատակով, մենք սկսում ենք ելույթների և քննարկումներ շարք, որում փորձելու ենք միասին պատասխանել հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին: Երեկ Ազատության հրապարակում մեր Համախմբման կողմից կազմակերպված իրազեկման հավաքում, ես առաջին մոտեցումը կատարեցի այս ծավալուն թեմային, փորձելով պատասխանել մի քանի առանցքային հարցերի՝
ա) ինչպես իրականացնել իշխանության խաղաղ և համեմատաբար անցնցում փոփոխություն, և չվտանգել մեր երկիրը,
բ) ինչպես ընտրել նոր վարչապետ, և ձևավորել նոր անցումային կառավարություն,
գ) ինչպես ապահովել արտաքին և ներքին անվանգությունը անցումային շրջանում,
դ) ինչպես կազմակերպել նոր ընտրություններ, և ապահովել դրանց արդար ընթացքը:
Ներկայացնում եմ ելույթս ձեր ուշադրությանը, հետադարձ կապի, ձեր լավագույն գաղափարները ստանալու, և դրանց իրականացմանը ձեր մասնակցության անկեղծ ակնկալիքով»:

«Սա խաղաղության իմիտացիա է․ թուրքը մնում է թուրք»․ Կանդազ (տեսանյութ)
6917:06
Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ
14316:36
«Երբ ՀՀ-ում ինձ չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ»․ Կանդազ (տեսանյութ)
7316:24
«Դու ո՞վ դառար, ի՞նչ ես քեզնից ներկայացնում, որ նման բաներ ես ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
8216:06
«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին (տեսանյութ)
10716:01
«Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7815:48
«Հայաստանում պաշտոնն ընկալվում է որպես հարստանալու ամենակարճ եղանակ»․ Ոսկան Սարգսյան
6515:36
«Սատկած էշը համայնքի վրա ծախես, անունը դնես բարեգործություն, մի հատ էլ մուննաթ գաս»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6715:24