«Դու լրագրող ես, ոչ թե շուկայի լկտի կնիկ». Կիրկորովը՝ Մարգարիտա Սիմոնյանին
![]() 3381 Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 00:42 Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը հանդես է եկել ի պաշտպանություն հայտնի կատակերգու և պարոդիստ Մաքսիմ Գալկինի և կոշտ արտահայտվել RT գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասցեին։ Մարգարիտա Սիմոնյանը Սոլովյովի հաղորդումներից մեկում խոսեց իմ գործընկերների՝ Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի մասին։ Դու մո՞մ էիր պահում՝ որ այդպես հրապարակայնորեն նվաստացնում ես մարդուն և նրա ընտանիքը: Ինչպե՞ս պետք է Ալլայի և Մաքսիմի երեխաները նայեն ձեզ: Ինչպե՞ս պետք է նայեն իրենց հայրենիքին, որտեղ կատաղածները ծնողների հասցեին նման բաներ են բղավում։ Ինչպե՞ս եք համարձակվում հրապարակայնորեն նվաստացնել մարդկանց։ Ո՞վ է քեզ իրավունք տվել։ Մարգարիտա, դու մեր երկրի խոսափողի գլխավոր խմբագիրն ես։ Դուք իրավունք չունեք տարաձայնություն սերմանելու։ Դուք լրագրող եք, ոչ թե շուկայի լկտի կնիկ, որ ասեկոսեներ ու բամբասանքներ է տարածում: Ես ապրում եմ սկզբունքով՝ արա այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն։ Եվ ես հիմա վստահ չեմ, որ չեն լինի մարդիկ, ովքեր ցանկանում են փորել ու դուրս շպրտել ձեր կեղտոտ լվացքը հանրային դատարանում։ Իսկ մեղքեր բոլորն ունեն»: «Դադարեցրեք կտորներ կտրել մեր հասարակությունից։ Կմնա միայն մեկ կմախք, որի վրա նրանք հաճույքով կպարեն…»,- եզրափակել է ռուսական բեմի արքան։ Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը, ելույթ ունենալով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ, ասել էր, որ այլևս ուժ չունի տեսնելու, թե ինչպես է Գալկինը դրսից ցեխ շպրտում Ռուսաստանի ու ռուսական բանակի վրա։ Նա հրապարակավ ասաց, որ իբրև Մաքսիմ Գալկինը համասեռամոլ է, և որ նա ամուսնացել է Պուգաչովայի հետ՝ հանուն կարիերայի, հարստության և բամբասանքները կոծկելու։ Ուկրաինայում պատերազմի սկզբից Գալկինը քննադատում է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները և կոչ անում դադարեցնել արյունահեղությունը։ Հակամարտության պատճառով նա կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ լքել է Ռուսաստանը և մեկնել Իսրայել։ |
«Էրեխեք, սովորեք ճշմարտությունն ասել». Ալլա Պուգաչովա (տեսանյութ)
58910.09.2025, 21:20Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
59205.09.2025, 23:48Coca-Cola Music Fest Armenia-ն հաղորդագրություն է տարածել
48924.08.2025, 11:00«Ով ՀՀ-ում բեմ է տրամադրում սրբապիղծներին, դառնում է նույն հանցագործության մասնակիցը»․ ԴՕԿ
48624.08.2025, 10:24Կիրկորովը համերգի ժամանակ ընկել է աստիճաններից (տեսանյութ)
215022.08.2025, 10:00«Ես չեմ թաքցնում». Կիրկորովն՝ իր հիվանդության մասին
155021.08.2025, 22:24Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հրաժարվել են մասնակցել «Եվրոտեսիլի» ռուսական անալոգին. Հայաստանը նույնպես չկա ցանկում
161720.08.2025, 23:44Յակուբովիչն իր 80-ամյակը նշել է Թուրքիայի հանգստավայրերից մեկում (տեսանյութ)
281212.08.2025, 15:44