«Սերժ Սարգսյանին ասեք՝ թող իրա անձնական օգտագործման ***-ին հավաքի». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանին որ հանդիպեք, ասեք՝ թող իրա անձնական օգտագործման թափթփուկին հավաքի:
Քանի որ Սերժ Սարգսյանի թերմացուք Նարեկ Սամսոնյանը չի դադարում ինձ անդրադառնալ, սկսում եմ վերլուծել, թե ինչո՞ւ առհասարակ նա գոյություն ունի հասարակական դաշտում
Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հասցրեց կուսակցականացնել և իր շահերին ծառայեցնել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Ապականված էր ոչ միայն իշխանական համակարգը, այլև ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնական դերակատարները հարստանում, պաշտոն ստանում կամ զրկվում էին այդ պաշտոնից բացառապես իր հայեցողությամբ։
2018-ին իշխանությունից զրկվելով նա այլևս ի վիճակի չէր պղծելու իշխանական համակարգը, բայց դեռ կարող էր դա անել ընդդիմադիր դաշտում, ինչը և արեց։ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց բուծել «ընդդիմադիր նարեկսամսոնյանների», որոնց նպատակը ամենևին իր վարկանիշի բարձրացումը չէր, դա Սիզիփոսյան աշխատանք է։ Լափի կարոտ և իրենց աճուրդի հանած պղծություններին հավաքագրելով Սերժ Սարգսյանը լուծում է ընդդիմադիր դաշտը աղճատելու և դրա ֆոնին ավելի լավը երևալու խնդիր։
Թվում է, թե այսօր նա ելույթներով հանդես չի գալիս և մի կողմ է քաշվել, բայց մի կողմ դնելով նախագահական ինստիտուտի նկատմամբ ունեցած իմ հարգանքը պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը և այդքանով չի հանդարտվում։
Նրա պատկերացրած ռևանշը իշխանության ղեկին վերադառնալը չէ։ 2018-ից հետո նա փորձում է ապացուցել, որ ինքը ամենամերժելին չէ և այդ նպատակին հասնելու համար ոչ մի ջանք չի խնայում»:

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
5318:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
8817:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7517:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
6017:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6816:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6216:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
12116:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7815:36