«Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը.
«Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։
Հիշեցնեմ, որ ընդդիմադիր շարժումը «ազգայնական», «ռադիկալ», «ծայրահեղական» և այլ պիտակավորումներով են որակում Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ դե ֆակտո իշխանությունը։
Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։
Ու բնականաբար երբևէ չեք տեսնի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը աջակցեն Հայաստանի ազգային որևէ ուժի՝ լինի խորհրդարանական ընդդիմությանը կամ ցանկացած այլ գործչի, ով կանգնում է հայկական շահի պաշտպանությանը։
Ժամանակն է, որ ընտրություն կատարեք՝ Հայաստանի, թե Թուրքիայի կողմից եք»։

Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
3219:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
5019:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
10318:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
6718:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
6518:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
10617:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
6117:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
14315:19