Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան՝
* Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա:
* Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
* Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը:
* Հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի:
* Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»:
Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հայտարարել էր հետևյալը. «Անցած մեկ ու կես տարվա ընթացքում հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք։ Ես ասել եմ, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր դրանից մեկուկես տարի: Իսկ ինչ ստացվեց արդյունքում... Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, և դա բոլորն են ընդունում...»:

«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
819:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1818:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1918:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2818:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
4217:54
«ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ընտրությանը, եթե այդ ընտրությունը կա»․ Լավրով
9317:37
«Ուղիղ ասում են՝ ո՛չ հայատյացությունից ենք հրաժարվելու, ո՛չ էլ զավթողական ծրագրերից»․ Տաթևիկ Հայրապետյան
6117:30
«Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ»․ Արտակ Զաքարյան
5117:24