ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական՝ իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։
Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։
Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։
Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ:
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։
Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում»։
Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հայտարարել էր հետևյալը. «Անցած մեկ ու կես տարվա ընթացքում հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք։ Ես ասել եմ, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր դրանից մեկուկես տարի: Իսկ ինչ ստացվեց արդյունքում... Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, և դա բոլորն են ընդունում...»:

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
100Երեկ, 16:00
ՔԿ-ն՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
95Երեկ, 15:42
Թիվ 12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
103Երեկ, 15:24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
178Երեկ, 13:27
Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում (տեսանյութ)
68Երեկ, 09:18
«Աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում». Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
24110.06.2026, 21:54
«Գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ»․ ԿԸՀ
16110.06.2026, 16:18
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
16309.06.2026, 16:06