«Կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի». Արամ Վարդևանյան

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից՝ եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։ Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։ Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը։
Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին»։

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները քննարկել են Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարները
3814:25
«Արևմուտքը պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ աշխարհաքաղաքական մրցակցին ճնշելու նպատակով»․ Լավրով
6814:13
«Կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի». Արամ Վարդևանյան
5314:06
«Արդարադատության նախարարությունը պատրա՞ստ է պատասխանատվություն կրել այս իրավիճակի համար»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
6214:00
«Պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն»․ Դանիել Իոաննիսյան
6113:48
«Պետք է հստակ պատասխան տրվի՝ ի՞նչ է տեղի ունեցել»․ Լենա Մաթևոսյան
6213:42
«Պահանջում ենք մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն»․ Սուրեն Սուրենյանց
6213:36
«Փաշինյանի իշխանությունը խաղում է մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»․ Իրինա Յոլյան
7113:24