Հարավային Օսիայի նորընտիր ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի մասին հրամանագիրը

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը կասեցրել է հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։
Նա նշել է, որ լիովին աջակցում է հետագա ինտեգրման նախաձեռնությանը, այնուամենայնիվ, հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայի հետ՝ այս գործընթացի հետ կապված հարցերի ողջ շրջանակի շուրջ։
Գագլոևն ընդգծել է, որ Ռուսաստանի օրինական իրավունքների և շահերի վրա ազդող խնդիրների միակողմանի լուծումն անընդունելի է։
Հուլիսի 17-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրն ստորագրել էր Հարավային Օսիայի նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը՝ հանրապետության ղեկավարի պաշտոնի համար նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա ավելի վաղ ասել էր, որ այս հարցի շուրջ համաժողովրդական քվեարկություն անցկացնելու իր նախաձեռնությունը կապված չէ ընտրություններից առաջ միավորներ հավաքելու ցանկության հետ. սա քայլ է դեպի ժողովրդի «ռազմավարական նպատակը»։ Բիբիլովը նաև պնդել է, որ Ցխինվալն այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ուներ դեռևս 2014 թվականին, երբ Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին հանրաքվեից հետո, բայց հետո դա չիրականացավ։

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
102Երեկ, 16:00
ՔԿ-ն՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
96Երեկ, 15:42
Թիվ 12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
104Երեկ, 15:24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
178Երեկ, 13:27
Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում (տեսանյութ)
68Երեկ, 09:18
«Աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում». Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
24110.06.2026, 21:54
«Գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ»․ ԿԸՀ
16110.06.2026, 16:18
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
16309.06.2026, 16:06